Հայտարարություն Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի <<Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․4 դրույք) թափուր տեղի համար։
10.02.2023
Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի (1․4 դրույք) թափուր տեղի համար։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
Դիմում (ձև 1)
Կրթության մասին փաստատթուղթ (դիպլոմ)
Անձը հաստատող փաստաթուղթ
Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
Ինքնակենսագրություն (ձև 4)
Մեկ լուսանկար՝ 3Х4 չափի
Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
Հայաստանի Հանրապետությունում արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ՝ բնօրինակները վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջությամբ չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-17։00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, «Մեծամոր քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ քաղաք Մեծամոր , 1-ին թաղամաս, 7-3/1։
Տեղեկությունների համար զանգահարել 077-33-43-53։
Հասցե` ք Մեծամոր 1 թաղ 7-3/1
Հեռ..` 093416454
Էլ. փոստ`