Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՋԱՋՈՒՌԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.05.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Ախուրյանի համայնքապետարան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ 17 փետրվարի 2022 թ. N 08-Ն Հ Ր Ա Մ Ա Ն ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Ջաջուռի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար` 1.դաստիարակի, 1,12 դրույք, 134400դրամ աշխատավարձով
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1.դիմում (ձև 1),
2.կրթության մասին փաստաթուղթ( դիպլոմ),
3.անձը հաստատող փաստաթուղթ,
4.աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն ( ձև 4),
6. մեկ լուսանկար 3×4 չափի,
7.այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետոըթյան աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 27-ին ,ժամը 12:00-ին ` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնքի գյուղ Ջաջուռի 3-րդ 21 մանկապարտեզ հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ ` անձը հաստատող փաստաթղթով :
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը ` 09:00- 16:30-ը ,բացի շաբաթ և կիրակի օրերից, Ախուրյան համայնք գյուղ Ջաջուռ 3-րդ փ․ 21 մանկապարտեզ հասցեում;
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը `2023թ. հունիսի 20 մինչև ժամը 16:30-ը ներառյալ : Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում:
Մրցույթը կանցկացվի 2 փուլով ` գրավոր և բանավոր:
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
https://escs.am/am/news/11978



-

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Ջաջուռ, 3-րդ փողոց, 21 մանկապարտեզ

Հեռ..` +37494799432

Վեբ կայք` akhuryan.am

Էլ. փոստ`