Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-4-24.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

15.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 24-րդ կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝ 22-4-24.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Արտաքին մրցույթին կարող են մասնակցել այն ՀՀ քաղաքացիները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Կոմիտեի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանի (ծածկագիրը՝
22-4-24.1-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ընդունվում են առցանց էլեկտրոնային տարբերակով Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով, 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 21-ը` ժամը 24:00-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հաստատող դիպլոմ(ներ)ի լուսապատճենը,
4. աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթղթերի լուսապատճենը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3x4 սմ չափսի:

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություն¬ներ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:

Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:

Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝

ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:

Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:

Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:

ՀՀ քաղաքացիները թեստավորմանը ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթով):

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, Կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 3, 4, 10, 12, 17, 89, 90, 109, 124, 125
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 6, 9, 10, 12, 18, 20, 21, 24, 30, 33, 38, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3, 4, 5, 6, 7, 8, 9, 15, 26, 27, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156522

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ` 2, 3, 5, 7, 10, 11, 12, 14, 15, 16, 21
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154472

• «Ավիացիայի մասին» օրենք. հոդվածներ՝ 1, 2, 3, 6, 12, 14, 35, 36, 37, 38, 45, 51, 52, 53, 57
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=146280

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 34, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139

• Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, հոդվածներ՝ 85, 86, 87, 95, 105, 106, 170, 183, 185
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154246

• Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք, հոդվածներ՝ 10, 13, 163, 279, 436
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154642

• «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3, 20, 46, 54
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ.Աղգաշյան: Երևան 2012, էջեր 10, 11, 22, 30, 31, 44, 46, 81
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

• «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 64, 71, 73, 74, 93, 94, 96, 106, 108
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

• «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ», «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2013թ., կետեր 7, 275, 348
հղումը՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/04/qax13-2_1.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կոմիտեի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք.Երևան, «Զվարթնոց» օդանավակայան, հեռախոսահամար՝ 060-43-42-61, էլեկտրոնային փոստի հասցե՝ shoushanik.mkrtchyan@gdca.am):

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` 060-43-42-61

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`