Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/03-4259/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
22.10.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող` Ա․Սուքիասյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/03-4259/14 կատարողական վարույթ՝ պատասխանող Յուրա Գուրգենի Սարգսյանի իրավահաջորդ Գևորգ Յուրայի Սարգսյանից և պատասխանող ու անչափահաս պատասխանողներ Սոնա և Լուսինե Սարգսյանների օրինական ներկայացուցիչ Ռուզաննա Սարգսյանից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Աղավնի Հրաչիկի Գրիգորյանի բռնագանձման պահի փոխարժեքով 16.000 /տասնվեց հազար/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, 130.115, ՀՀ դրամը որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում բռնագանձելու պահանջ ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ :