Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ԿԱՍԵՑՎԱԾ ՆԵՐՔԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.07.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
ՀՀ աառաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 69-րդ կետ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021 թվականի հուլիսի 26-ի N 693-Ա հրամանի համաձայն՝ վերսկսում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 94-3.4-Մ5-1) կասեցված ներքին մրցույթի դիմումների ընդունումը և մրցույթի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 94-3.4-Մ5-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան (ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի վարչական շենք) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1․դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․անձնագիր և (կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օրը ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում (հասցե՝ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 129 600 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-2, 5-8, 10, 14-16, 18, 20-21, 25, 27, 32, 35-38, 40-41, 44, 46-47, 49, 57, 58, 64, 70, 72-73, 103 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510,
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 10, 12, 17, 22-23, 34, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152139,
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. Հոդվածներ՝ 1, 4, 6, 9, 14, 17, 31, 53 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154457
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 10, 18, 20, 22-24, 38, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 5-8, 18-21, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=154477
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 1-2, 4-7, 9, 11-12, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=90804,

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4-6,9-11, 13-14, 17-20, 22, 24-26, 32, 34, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=149836:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 269-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=82484
Գրավոր խոսք: Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակչություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012, էջեր՝ 70-111։ Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։
Ա 971, Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան, Տիգրան Մեծ, 2012: Հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հղումը՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
Հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես․
«Խնդրի լուծում» Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում» Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7, մարզպետարանի վարչական շենք, հեռախոսահամար՝ 60650626, էլեկտրոնային փոստի հասցե՝ gegharquniq.andznakazm@mta.gov.am):

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 60650626

Էլ. փոստ`