Թիվ 09407263 և թիվ 09407264 կատարողական վարույթներով <<Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով փոփոխելու մասին>> որոշում
16.01.2023
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ բաժնի պետի կողմից ընդունվել է որոշում թիվ 09407263 և թիվ 09407264 կատարողական վարույթներով՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմի 04.08.2022թ. տրված թիվ ԵԴ/18901/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է Լուսինե Էդուարդի Մոմջյանից և Մանե Արայի Սիմոնյան համապարտության կարգով հօգուտ <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի բռնագանձել 17.966.325 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև վճռով նախատեսված տոկոսներ : Բռնագանձումը տարածել գրավադրված՝ ք. Երևան, Նար-Դոսի 1 շենք 37 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: 16.11.2022թ. կայացվել է որոշում «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին»: 16.01.2023թ. կայացվել է որոշում <<Հարկադիր կատարողի որոշումը վերադասության կարգով փոփոխելու մասին>> :