Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դավիթ Հրանտի Ավդալյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

20.04.2023

Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի մարտի 29-ին Աբու Դաբի-Երևան թիվ 7013 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Դավիթ Հրանտի Ավդալյանի (հաշվառման հասցե՝ Երևան քաղաք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան , Զաքարիա Քանաքեռցու փ., 32 Ա շ., 14 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ««Վիզ Էյր» Աբու-Դաբի» ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի մարտի 29-ին կազմված թիվ 20 արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում 2023 մայիսի 4-ին ժամը 11.30-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434270) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434203

Էլ. փոստ`