ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 02.05.2023թ. կայացած նիստի արձանագրությունից
04.05.2023
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կետերը` (Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` գ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ. զ) դիմումն անթույլատրելի է:) Արմեն Բալասանյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Ռոբերտ Բեջանյանի կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն 2023 թվականի ապրիլի 11-ին ներկայացված դիմումի հիման վրա հարուցված՝ «Կաբարկո» ՍՊԸ (լիցենզիա ՎԽ-024) նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին վարչական վարույթը կարճել: