Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25.09.2023
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ/1482/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխանելու դեպքում ՀՀ Արագածոտնի մարզ, Օշական համայնքի Նալբանդյան փողոց 3-րդ նրբանցքի թիվ 13 հասցեի անշարժ գույքը , ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքի Ամատունու փողոց 1-ին նրբանցքի թիվ 11 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել ` uտացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր uեփականության մաuնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ , սեփականության մասնակից Զաբել Գրիգորյանի բաժնի արժեքը թողնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվում ` մինչև դրա նկատմամբ ժառանգություն ձևակերպելը : Կաքավիկ Գրիգորյանի հանդեպ Հայցվորի պահանջի բավարարմանն ուղղել Պարտապանի Գույքերում համապատասխանաբար 1/5 և 1/2 բաժինների արժեքը ` բռնագանձում տարածելու համար:Սեփականության մյուս մասնակիցներին , վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հնարավորություն տալ իրացնելու Պարտապանի բաժինը շուկայական գնով գնելու իրենց իրավունքը` սահմանելով վճռի կատարման նման կարգ :Հօգուտ Հայցվորի Պարտապան Պատասխանող Կաքավիկ Գրիգորյանից բռնագանձել 168 000/ մեկ հարյուր վաթսունութ հազար / ՀՀ դրամ ` որպես փաստացի կատարված դատական ծախս: