Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու մասին

17.01.2024

Հայտատու` Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդված

«ՏԵՔՍԼԱՅՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԼՈՒՍԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ տիկին Մելիքյան
«Տեքսլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 7 հասցեում գործող խանութի ցուցանակները ոչ հայերեն ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը Ձեր ներկայությամբ կազմելու և Ձեր՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված՝ դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջ-ազգային մարմիններ դիմելու իրավունքը, «Կոնվենցիա Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին* փոփոխված 11-րդ արձանագրությամբ» ՀՀ միջազգային պայմանագրի 131-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 13-րդ հոդված) նախատեսված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրա-վունքը, նույն համաձայնագրի 63-րդ հոդվածով (առանց 11-րդ արձանագրության՝ 6-րդ հոդված) նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքը, Վարչակական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ապահովելու նպատակով խնդրում ենք, որ Դուք 2024 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 11:30-ին, գաք «Տեքսլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կիևյան 7 հասցեում գործող խանութ։
Ձեր՝ պատշաճ ծանուցված լինելու և չգալու դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կկազմվի Ձեր բացակայությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 266894 (21 կամ 23), (093) 005720 հեռախոսահամարներով։

ՀՀ լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի
գլխավոր մասնագետ՝ Արմինե Տեր-Բալյան
ավագ մասնագետ՝ Գոհար Մանթաշյան

17 հունվարի 2024 թ.
 

 

Հասցե` ք. Երևան, Կիևյան 16

Հեռ..` +347 10 266860