Գույքի անբավարարության հիմքով թիվ 10699470 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
15.02.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Սերժիկ Հակոբյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 10699470 կատարողական վարույթը սնանկության հիմքով կասեցնելու վերաբերյալ:
Հիմք՝ <<Օպտիմուս Լեքս>> ՍՊԸ մշտապես գործող արբիտրաժային դատարանի 26․05․2022թ․ վճռի համաձայն պետք է Դավիթ Մանուկի Մանուկյանից համապարտության կարգով հօգուտ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 1․965․962 ՀՀ դրամ և վճռով հաշվեգրվող տոկոսներ։
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս։
Պարտապան Դավիթ Մանուկի Մանուկյանի գույքը նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից ավելիի չափով բավարար չէ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար, որի հիմքով կատարողական վարույթը կասեցվել է: