ՈՐՈՇՈՒՄ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԱՐՈՒՅԹ 09201190
14.03.2024
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28,1 հոդվածի համաձայն, եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշված հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հարկադիր կատարողը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:
Սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ , «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում «www. azdarar.am»:
Նշված գործողությունը կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված /ստացված/:
Ելնելեվ վերոգրյալից՝ կից ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի պետ՝ Արդարադատության գնդապետ Ս.Սիմոնյանի կողմից կայացված հակադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին որոշումը թիվ 09201190 կատարողական վարույթով: