Թիվ 10915817, 10925186 և 10672150 կատարողական վարույթներով պարտապան Աննա Խաչատրյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
15.04.2024
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.07.2023թ.-ին տրված թիվ ԼԴ4/1151/02/22 կատարողական թերթի համաձայն պետք է Աննա Ռաֆիկի Խաչատրյանից հօգուտ <Ինեկոբանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 1.347.335 դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.07.2023թ.-ին տրված թիվ ԼԴ4/0691/02/22 կատարողական թերթի համաձայն պետք է Աննա Ռաֆիկի Խաչատրյանից հօգուտ <Ինեկոբանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 447.536 դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.05.2023թ.-ին տրված թիվ ԼԴ4/0640/02/22 կատարողական թերթի համաձայն պետք է Աննա Ռաֆիկի Խաչատրյանից հօգուտ <Ինեկոբանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 614.361 դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների ընթացքում, արգելանք է կիրառվել պարտապանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզի, Սպիտակ քաղաքի, Ս. Ավետիսյան փողոց 19 ա բնակելի շենքի բակ, 3/ա հողամասի վկայական՝ 2482563 վրա: