Պարտապան Գագիկ Անդրանիկի Հաջյանի պարտավորությունների համար գրավադրված՝ Սեդա Խաչատուրի Խաչատրյանին պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու՝ թիվ 11226495 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացնելու վերաբերյալ
07.03.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ նույն բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության մայոր Սերժիկ Հակոբյանի կողմից կայացվել է որոշում՝ թիվ 11226495 կատարողական վարույթով պարտապան՝ Գագիկ Անդրանիկի Հաջյանի պարտավորությունների համար գրավադրված՝ Սեդա Խաչատուրի Խաչատրյանին պատկանող՝ ք․Երևան Լևոնյան փ․ տուն 13 հասցեի անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացնելու վերաբերյալ: