Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2250/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

02.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Գործ N ՎԴ/2250/05/14
01. 09.2014 թ.
Սիմոն Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Վ. Փափազյան 2 նրբ., տ. 119

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր վարչական գործով ըստ հայցի Սամվել Հաջիյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի Արաբկիր համայնքի Վ. Փափազյան 2 նրբ. թիվ 119 ա հասցեի 404 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետական գրանցման միասնական 01-003 4-85 համարի տակ Լ. Խաչատրյանի անունով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի հանաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:




Դատավոր Կ. Ավետիսյանի օգնական` Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447131/216/

Էլ. փոստ`