Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Արտակ Դրմոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.09.2014

Հայտատու` Արտակ Դրմոյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. օգոստոսի 05-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Թբիլիսյան խճ. 3/9 հասցեում կայանալու է սնանկ ճանաչված Արտակ Դրմոյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Հ.Հակոբյան 10շ., 33 բնակարանի աճուրդ վաճառք, որը չկայացավ հայտ չլինելու կապակցությամբ:
2014թ. սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք. Երևան Թբիլիսյան խճ. 3/9 հասցեում կայանալու է սնանկ ճանաչված Արտակ Դրմոյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան Հ.Հակոբյան 10շ., 33 բնակարանի աճուրդ վաճառքը:
Լոտ 1 - ք.Երևան Հ.Հակոբյան 10շ., 33 բնակարան, մեկնարկային գինը կազմում է 24.480.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով <Անելիք բանկ> ՓԲԸ Շենգավիթ մասնաճյուղ` հ/հ 11804004318400 Հայկ Կոշեցյանի հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ք. Երևան Թբիլիսյան խճ. 3/9 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին յալ տեղեկությունները ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Արթուր Գրիգորի Քյուրքջյան սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:

 

Հասցե` ք. Երևան , Եզնիկ Կողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540