Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Էրիկ Օհանյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

12.09.2014

Հայտատու` Էրիկ Օհանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Համաձայն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.07.2013 թվականի որոշման, 30.09.2013թ ժամը 15-00-ին Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում ք.Երևան Հր.Ներսիսյան 10 հասցեյում հայտարարվում է պարտապան Էրիկ Օհանյանին պատկանող <Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան >ՓԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող <ՋԻՊ ԳՌԱՆԴ ՉԵՐՈԿԻ ԼԱՌԵԴՕ> մակնիշի 2000թ արտադրության 18 ՍՏ 757 պետհամարանիշով ավտոմեքենայի առաջին աճուրդը մեկ միասնական լոտով սահմանելով որպես մեկնարկային գին 1.620.000 ՀՀ դրամ : Շարժական գույքը գնահատվել է <ՎԱՐՄՕՆ Ռիելթի> ՍՊԸ-ի կողմից 1.620.000 ՀՀ դրամ : Ավտոմեքենան ունի վերանորոգման կարիք :
Աճուրդին հայտ ներկայացնելու և մասնակցելու համար պետք է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացվեն `
Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը ,որոնք պետք է կազմեն առաջարկվող լոտի գնի 1 % և 5 % ։ Վճարումը պետք է կատարվի կանխիկ կամ փոխանցվի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ թիվ 3 մասնաճյուղ 16072005788610 սնանկության հատուկ հաշվին, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16-00 ։Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում,ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16-00,կարող է հայտ ներկայացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան`ք.Երևան,Հր Ներսիսյան 10 հասցեյով,մասնակցի վկայական ստանալու համար։Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։
Բոլոր գնումների հետ կապված ծախսերը ներառյալ նոտաարական և կադասրային կատարվում են գնորդի հաշվին։Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասների ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Երևան Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր բացի շաբաթ և կիրակի օրերի , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով հեռ. 239505 /094/221985 կառավարիչ Խ.Նազարյանին ։

 


 

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85-40

Հեռ..` +374 94 221985