Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Վարդանի Սարգսյանի պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

26.01.2015

Հայտատու` Արմեն Վարդանի Սարգսյանի նանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. հունվարի 26-ին ժամը 11:00-ին Արմեն Վարդանի Սարգսյանի պարտավորությունների դիմաց 3-րդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2015թ. փետրվարի 16-ին ժամը 11:00-ին Արմեն Վարդանի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Հ.Ասոյանի կողմից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Նազարբեկյան 40/ տեղի կունենա Արմեն Վարդանի Սարգսյանի պարտավորությունների դիմաց §Արդշինբանկ¦ ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձին՝ Մասիս Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Երևան, Աջափնյակ համայնքի 16-րդ թաղ. 41 շենք, թիվ 102 հասցեում գտնվող 16 հարկ., պանելային շենքում, միջին վերանորոգված, 79.7քմ մակերեսով բնակարանի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը սահմանվել է՝ 13.351.000 դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց / հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող պաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% :Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով Կոնվերսբանկ ՓԲԸ-ում բացված Արմեն Վարդանի Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին 1930051204000100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 –ին կարող են հայտ ներկայացնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան / ք. Երևան, Նազարբեկյան 40/: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը:Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691