Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

08.12.2021

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս


«Պրես Ստենդ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Արշակունյաց 2, 5-րդ հարկ)


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ԱՁ Դավիթ Ասատրյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի՝ «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու մասին» 12.10.2021 թվականի որոշման դեմ ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի ընդդեմ «Տելեմարկետ» ՍՊԸ-ի՝ «Տելեմարկետ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Պարտատեր «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Արշակունյաց 2, 5-րդ հարկ հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`