թիվ ԳԴ1/2541/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին
08.12.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Մարտին Թարխանովի Կարապետյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Վարդենիկ, 12 փող., 1 փկղ., 6 տուն
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յուքոմ>> ՓԲԸ-ի ընդդեմ Մարտին Թարխանովի Կարապետյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ1/2541/02/21 քաղաքացիական գործով 16.12.2021 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 16.12.2021 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9
Հեռ..` +374 262 4-48-47
Էլ. փոստ`