թիվ ԵԴ/33300/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
08.12.2021
Գործ թիվ ԵԴ/33300/02/21
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանող Նոնա Բալասերյան
/ք․Երևան, Գալշոյան փող․, 48 շ․, 25 բն․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` 06.08.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի ընդդեմ Նոնա Բալասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Նոնա Բալասերյանին հասցեագրված փոստը վերադարձվել է դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի` այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման` տեղեկացվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 06.08.2021 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ>> որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 241962,115
Էլ. փոստ`