Թիվ ԼԴ2/1885/02/21 քաղաքացիական գործով 1719փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր
08.12.2021
ԼԴ2/1885/02/21 N Ե _____ /21_
08 դեկտեմբերի 2021 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանողներ՝ Արմենակ Վահրամի Խաչատրյանին
Սերինե Վլադիմիրի Սիմոնյանին
/ՀՀ ԼՄ գ. Աքորի, 2 փող., տուն 3/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Արմենակ Վահրամի Խաչատրյանի և Սերինե Վլադիմիրի Սիմոնյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր համասեփականատերերի կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելուց դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Արմենակ Վահրամի Խաչատրյանին և Սերինե Վլադիմիրի Սիմոնյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2021 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:
Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19
Հեռ..` (0254)2-25-15
Էլ. փոստ`