Թիվ ԵԴ/42866/02/21քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Սարգիս Գրիգորյանին /հասցեն` ՀՀ, Ք.Երևան,Գ. Նժդեհի փ. շ 56ա., բն 607-615ա/
19.12.2021
Թիվ ԵԴ/42866/02/21քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Սարգիս Գրիգորյանին
/հասցեն` ՀՀ, Ք.Երևան,Գ. Նժդեհի փ. շ 56ա., բն 607-615ա/
Դատարանի 05.10.2021թ..-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Յուքոմ» ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Սարգիս Գրիգորյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Որպես պատասխանող դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Դատարանի որոշմամբ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակվելու է 24.01.2022թ-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:
Դատավորի օգնական Օֆ.Հովհաննիսյան
Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374-010-24-01-61
Էլ. փոստ`