Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/38267/02/21քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ԱՁ Էդուարդ Միքայելյանին /հասցեն` ք. Երևան, Զ. Քանաքեռցու փ., 126/1 46/

19.12.2021

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ կետ

Թիվ ԵԴ/38267/02/21քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

ԱՁ Էդուարդ Միքայելյանին
/հասցեն` ք. Երևան, Զ. Քանաքեռցու փ., 126/1 46/

Դատարանի 09.09.2021թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Ջերմուկ Ինթերնեյշնել Պեպսի Կոլա Բոթլեր » ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ ԱՁ Էդուարդ Միքայելյանի` գումարի բռնագանձման և տոկոսիների հաշվեգրման պահանջի մասին:
Որպես պատասխանող դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Դատարանի որոշմամբ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակվելու է 05.01.2021 թ.-ին դատական իշխանության պաշտոնական կայքում։
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:


Դատավորի օգնական Օֆ. Հովհաննիսյան

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-010-24-01-61

Էլ. փոստ`