Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ1/0103/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

10.01.2022

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Քրիստինե Արմենակյանին
(ք. Երևան, Մաշտոցի 40ա շ., բն. 34)

Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի Վահե Արմենակյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Արտաշես Միրզոյան, Քրիստինե Արմենակյան, Հրաչյա Արմենակյան՝ թիվ 02549003 կատարողական վարույթի շրջանակներում 22.03.2021 թվականին տեղի ունեցած հարկադիր էլեկտրոնային աճուրդը և դրա հիման վրա կազմված թիվ q02549003-21/01 հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին արձանագրությունն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք անշարժ գույքի նկատմամբ 29.03.2021 թվականին կնքված թիվ 2061 առուվաճառքի պայմանագիրը և դրանից ծագող Արտաշես Միրզոյանի անվամբ սեփականության իրավունքի 01.04.2021 թվականի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 18.01.2022 թվականին, ժամը 17:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /216/

Էլ. փոստ`