Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարդուհի Այվազյանի պարտավորությունների համար երրորդ անձին պատկանող գույքի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

02.11.2022

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Սույն թվականի նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ին ք. Երևան, Աշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում Վարդուհի Այվազյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանի պարտավորությունների համար երրորդ անձին պատկանող և պարտապանի պարտավորության դիմաց <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված գույքի աճուրդ-վաճառք։
Լոտ 1. Բնակելի տունը գտնվում է Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Վանաձորի խճուղի թիվ 6 հասցեում / կադաստրային համար՝ 06-006-0228-0005-001, 002 /
Կառուցվել է 1990-ականներին: Մեկ հարկանի է, կիսանկուղային հարկով, արտաքին պատերը՝ փայտից, բետոնե բլոկներով երեսպատված, մասամբ սվաղված: Առաջին հարկը կառուցված է մետաղական սյուների վրա: Միջհարկային ծածկերը՝ փայտե: Տանիքը <երկթեք> է, ասբոշիֆերով կամ թիթեղով ծածկված, կավարամածը՝ փայտե: Առաստաղի բարձությունը՝ 2.6 մետր: Շուկայական արժեքը կազմում է 6.560.000 / վեց միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամ գումար:
Մեկնարկային գինը կազմում է 46.700.000 / քառասունվեց միլիոն յոթ հարյուր հազար / ՀՀ դրամ գումար:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում Վարդուհի Այվազյանի 1510017604474453 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը կազմում է`5 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Գույքի փոխանցման, նոտարական և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Միաժամանակ նշեմ, որ գույքը ծանրաբեռնված են բնակչով:
Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` +37477443822

Էլ. փոստ`