Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/45012/02/22 քաղաքացիական գործով «Նաիրի Ագրո» ՍՊ վերաբերյալ դատական ծանուցագիր

09.01.2023

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավորության օենսգրքի 99 հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45012/02/22




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22 դեկտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Էդուարդ Վասիլի Իվանյանի ընդդեմ «Նաիրի Ագրո» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Արամ Մկրտչյան/ 17.10.2022թ. որոշմամբ Էդուարդ Վասիլի Իվանյանի հայցն ընդդեմ «Նաիրի Ագրո» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Պատասխանողի ներկայացուցիչը 05.12.2022թ. ծանոթացել է գործի նյութերին, կատարել լուսանկարահանում, սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199- 200 հոդվածներով, Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2023 թվականի փետրվարի 7-ին, ժամը 10:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ,քաղաք Երևան ,Հալաբյան 41 ա

Հեռ..` 01051813

Էլ. փոստ`