Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ 07-154(06-2953/2006) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

13.04.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գեղամ Գրիգորյանին
(ք.Երևան, Նորքի 2 զանգ., 3 փողոց, 10 շենք, բն. 17)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և վերսկսվել է թիվ 06-714 քաղաքացիական գործով վարույթն ըստ հայցի Լաուրա Թելունցի, Արմենուհի Թելունցի ընդդեմ Աշոտ Գրիգորյանի, Գեղամ Գրիգորյանի՝ Երևանի Մյասնիկյան պողոտայի 4-րդ շենքի թիվ 151 և 15 բնակարաններում իրականացված բոլոր ապօրինի շինությունները, ձևափոխումները քանդելուն, իրենց բնակելի 14.13 քմ մակերեսով սենյակը պահպանելով ազատելուն, ինչպես իրենց սենյակի, այնպես էլ ամբողջ բնակարանի նախկին տեսքը, 38.0 քմ իրենց ընդհանուր օգտագործմանը թողնելով, վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Պատասխանող Գեղամ Գրիգորյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, 3-րդ փողոց, 10 շենք, բն. 17 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՀԱԿՈԲՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`