Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0134/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

25.04.2023

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով հայցվոր՝
Պայծառ Ռաֆիկի Բաղդասարյանին
Հասցե՝ /ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկաշեն, 1 փ., տ. 3/




ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <Պայծառ Ռաֆիկի Բաղդասարյանի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Հայկ Մանվելի Ավագյանի (այսուհետ՝ Պատասխանող)՝ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով հայցվոր՝ Պայծառ Ռաֆիկի Բաղդասարյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկաշեն, 1 փ., տ. 3/ ), սակայն ծրարները փոստային ծառայության կողմից վերադարձվել է ‹‹Տեղափոխված›› փոստային նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224388

Էլ. փոստ`