Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ1/2460/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

25.04.2023

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:


Քաղաքացիական գործով պատասխանող
Գրիգոր Հակոբի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Արծվանիստ, 1-ին փող., 150 տուն

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Պողոսյանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/2460/02/21քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Հակոբ Արշակի Հակոբյանի, երրորդ անձինք՝ Լենա Ժորայի Հակոբյանի, Հայկանուշ Հակոբի Հակոբյանի, Ռուզան Հակոբի Հակոբյանի և Գրիգոր Հակոբի Հակոբյանի՝ պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժնեմասի առանձնացման և այդ բաժնեմասի վրա բռնագանձում կատարելու, իսկ ակնհայտ անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը դատական ակտի կատարմանը ուղղելու պահանջի մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Գավառ, Սայադյան 18, 3-րդ հարկ):
Առաջարկում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում, իսկ ներկայացուցիչը՝ պատշաճ կարգով տրված լիազորագրով)։
Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար (նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՓԻՆԱՉՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`