Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵՄԴ/2446/02/15 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Ավետիս Գալամտերյանին Հասցե՝ք. Երևան, Ե. Օտյան փող.,88 տուն

18.05.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս

թիվ ԵՄԴ/2446/02/15 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Ավետիս Գալամտերյանին
Հասցե՝ք. Երևան, Ե. Օտյան փող.,88 տուն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/2446/02/15 քաղաքացիական գործը:
Հովհաննես Ռզգոյի Քալանթարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Իզաբելա Քալանթարյանի, Գայանե Քալանթարյանին, Զարուհի Գալամտերյանի, Ավետիս Գալամտերյանի երրորդ անձ՝ Մանուշակ Քալանթարյանի` բնակելի տան 1/2 և տնամերձ հողամասի 3/4 մասը առանձնացնելու պահանջների մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵՄԴ/2446/02/15 քաղաքացիական գործով Դուք, որպես պատասխանող հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով 2023թ. օգոստոսի 2-ին ժամը 10։10-ին նշանակված նախնական դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհ րաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Դատավորի օգնական Ն. Գևորգյան


Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`