Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԹԻՎ ԵԴ/29963/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ

03.07.2023

Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Օպտիմում էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանին
(ք.Երևան, Օրբելի եղբայրների փողոց, 4 շենք, բն. 23)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր «Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը դատարանի 08.08.2022 թվականի վճռի դեմ թիվ ԵԴ/29963/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Փարադայս Հոթել» ՍՊԸ-ի ընդդեմ «Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման և պարտավորությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի «Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ի ընդդեմ «Փարադայս Հոթել» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործով հայցվոր «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հովհաննիսյանի վերջին հայտնի բնակության վայրը՝ ք.Երևան, Օրբելի եղբայրների փողոց, 4 շենք, բն. 23 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (350)):



Դատավորի օգնական Ս.Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`