Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թեհմինե Հովհաննեսի Մաթոյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

15.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված NISSAN X-TERRA 4.0 մակնիշի 2009 թվականի արտադրության առանց հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ 5N1AN08W29C511750, հզորությունը՝ 265 ձիաուժ և LEXUS GX 470 մակնիշի 2008 թվականի արտադրության առանց հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTJBT20X080154144, հզորությունը՝ 238 ձիաուժ) մարդատար ավտոմեքենաների գույքահարկը, որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 2․769․593 (երկու միլիոն յոթ հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 2․042,393 (երկու միլիոն քառասուներկու հազար երեք հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 717․190 (յոթ հարյուր տասնյոթ հազար հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 26․02․2024թ թիվ 396-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի մարտի 15-ին ժամը 11։00-ին։ Վարչական վարույթի լսումների օրը տեղափոխվել և նշանակվել է 2024թ-ի մարտի 25-ին ժամը 11։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` + ( 374) 060733401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`