Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԱԴ/1463/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

15.03.2024

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրեսդրության 95-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն





ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝ aragatsotn@court.am


« 15 » 03 2024թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Արա Պավլիկի Մուխսյանին
ՀՀ, Արագածոտնի մ, գ․ Կարբի, 4 փ, 1 ն, 2 փկ, 19 տ

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)

Նախագահությամբ՝ դատավոր Զ. Մկրտչյանի
քարտուղարությամբ՝ Է. Օհանյանի
մասնակցությամբ
Հայցվոր՝ Տ․ Դավթյանի
Հայցվորի ներկայացուցիչ՝ Ա․ Ներսիսյանի

12 մարտի 2024թ. ք.Աշտարակ

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի՝ Տիգրանուհի Արայի Դավթյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Արա Պավլիկի Մուխսյանի (այսուհետ՝ նաև պատասխանող), իրավասու մարմին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմնետի բռնագանձման պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/1463/02/23 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը
16.05.2023 թվականին Հայցվորը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջներով:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 17.05.2023 թվականին:
Դատարանի 26.05.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 07.07.2023 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանն, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 18․08․2023 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 24․10.2023 թվականը։
09․01․2024 թվականին Դատարանը ապացույց պահանջելու մասին որոշում է կայացրել։

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզվել է նախնական դատական նիստի ընթացքում լուծման ենթակա հարցերի շրջանակը և սահմանվել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը՝ եկավ հետևյալ եզրահանգման.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը:
Դատարանը սույն գործով նախնական դատական նիստի ընթացքում` պարզել է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը, պարզել է դատավարության մասնակիցների կազմը, պարզել է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 24.10.2023 թվականը։
Նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են գործի արդյունավետ քննությանն ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ և 169-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները և 12․03.2024թ. նշանակված նախնական դատական նիստի ընթացքում գործը համարվել է դատաքննության նախապատրաստված։
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ գործը կարող է համարվել նախապատրաստված դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 174-րդ, 188-րդ,199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1.Ըստ հայցի Տիգրանուհի Արայի Դավթյանի ընդդեմ Արա Պավլիկի Մուխսյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմնետի բռնագանձման պահանջների մասին թիվ ԱՐԱԴ/1463/02/23 քաղաքացիական գործը նշանակել դատաքննության:
2. Դատական նիստ նշանակել 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը «16:30»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65 շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 5):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մ․, ք․ Աշտարակ, Տիգրան Մեծին 65

Հեռ..` (0232) 3-57-58

Էլ. փոստ`