Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԳԴ1/0780/02/14 քաղաքացիական գործ

18.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ

հայցվոր Ալլա Մայիսի Նալբանդյանին
ՌԴ Վոլգոգրադի մարզ,ք.Վոլգոգրադ Գվարդիայի 53/59

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0780/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Արտեմ Մայիսի Ալեյանի ընդդեմ Նվեր Մայիսի Ալեյանի փաստացի տիրապետման եղանակով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Նվեր Մայիսի Ալեյանի ընդդեմ Արտեմ Մայիսի Ալեյանի ժառանգական գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ ժառանգության ընդունման հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու և այդ հիմքով անշարժ գույքի 1/2 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հայցի Ալլա Մայիսի Նալբանդյանի ընդդեմ Նվեր և Արտեմ Ալեյանների, երրորդ անձ ՀՀ Կադաստրի կոմիտեի ժառանգությունն ընդունած լինելու հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի 1/3 մասով, անվավեր ճանաչելու պահանջների մասին:Դատական նիստը նշանակվել է 18.04.2024թ. ժամը 11.00-ին, այն կայանալու է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ճամբարակի նստավայրում/ ՀՀ Գեղարքունիքի մարզ ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1/:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` /0265/22277

Էլ. փոստ`