Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայկ Հովհաննիսյանին վարչական վարույթին հրավիրելու մասին ծանուցում

18.03.2024

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29.1 հոդվածի 15-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի Հայկ Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ՝ Մեղրի համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով։

Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը՝ 17։30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք՝ որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժին, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի փողոց 2, 4-րդ հարկ, թիվ 11 սենյակ։

Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով), իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով։ Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում։

Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար։

Կից ներկայացվում է տեղեկանք՝ չկատարված հարկային պարտավորության չափի և վճարման հաշվեհամարի նշումով։

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`