Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմեն ՄՆացականի Էլոյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

21.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված LEXUS ES 350 մակնիշի 2008 թվականի արտադրության 51 AU 500 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTHBJ46G082267137, հզորությունը՝ 272 ձիաուժ) մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 782․527 (յոթ հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 645․000 (վեց հարյուր քառասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 137․527 (հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր քսանյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ: Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 19․03․2024թ թիվ 566-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի ապրիլի 11-ին ժամը 12։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Կից ուղարկվում է վարչական վարութի հարուցման մասին 19․ 03․ 2024 թվականի թիվ 566-Ա որոշումը։ Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`