Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կարեն Ադիբեկի Դավթյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

21.03.2024

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 29․1-րդ հոդված

Ձեր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված LEXUS LX 570 մակնիշի 2010 թվականի արտադրության 01 MD 001 հաշվառման համարանիշի (նույնականացման համար՝ JTJHY7AX2A4050552, հզորությունը՝ 381 ձիաուժ) մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 31.12.2023 թվականի դրությամբ կազմում են 3.467.352 (երեք միլիոն չորս հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 2․510․141 (երկու միլիոն հինգ հարյուր տաս հազար հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 957․211 (ինը հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ: Վերոնշյալի հիման վրա Մարտունու համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի, 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով 19․03․2024թ թիվ 565-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և լսումների օր է նշանակվել 2024թ-ի ապրիլի 11-ին ժամը 11։00-ին։ Դուք որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք վարչական վարույթի լսումներին (ք․ Մարտունի Շահումյան փողոց 2, համայնքապետարանի վարաչական շենք՝ 3-րդ հարկ): Կից ուղարկվում է վարչական վարութի հարուցման մասին 19․ 03․ 2024 թվականի թիվ 565-Ա որոշումը։ Վարչական վարույթի մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով և վարույթին վերաբերվող փաստաթղթերի պատճեներով, իսկ լիազորված անձինք՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական ակտ կայացնելու համար։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Շահումյան 2

Հեռ..` 060743401

Վեբ կայք` www.info@martuni.mail.ru

Էլ. փոստ`