Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/0300/04/22 վճռով սնանկ ճանաչված «Բարի Սամարացին» ՍՊԸ գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

22.03.2024

Հայտատու` Սնանկության կառավարիչ Վահագն Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15․03․2024թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/0300/04/22 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում նշանակված աճուրդը թիվ 2 լոտի մասով չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով։ Հաջորդ աճուրդը ՍնԴ/0300/04/22 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից կանցկացվի ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում 05․04․2024թ-ին ժամը 11:00-ին ։ Իրացման կներկայացվի ՍնԴ/0300/04/22 վճռով սնանկ ճանաչված «Բարի Սամարացին» ՍՊԸ գույքի կազմում ընդգրկված անշարժ գույքի աճուրդը մեկ լոտով։
ԼՈՏ № 2 Երևան, Էրեբունի Նոր Արեշի 42-րդ փողոց 52 բնակելի տունը, որը գրավադրված է հօգուտ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ։ Նկարագրված է «Բիզնես էքսպերտ» ՍՊԸ 22/11/2022 թիվ 208 գնահատման հաշվետվությամբ, որի համաձայն շուկայական արժեքը կազմում է 36 030 000 (երեսունվեց միլիոն երեսուն հազար) ՀՀ դրամ։ Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի ԱՏ-30032023-01-1386 տեղեկանքի անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գրավի իրավունքը /Հաջորդող հիփոթեքի պայմանագիր՝ 28.04.2022թ. գրանցամատյան 4543/: ԼՈՏ № 2-ի մեկնարկային գինը սահմանվում է 19 147 820 (տասնինը միլիոն մեկ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ։
Սույն գործով սնանկության հատուկ հաշիվն է՝ 1150004359889801 «Ամիո բանկ» ՓԲԸ
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 ) հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու մտադրության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Ֆուչիկի 27/5, գրասենյակ 300

Հեռ..` 099080914

Էլ. փոստ`