Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/43161/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Մարիաննա Հարությունի Մրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Նշան Խաչիկի Մրյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Մարիաննա Հարությունի Մրյանի, Անահիտ Ռազմիկի Թարվերդյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, բաժինն առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Նշան Խաչիկի Մրյանի ընդդեմ Մարիաննա Հարությունի Մրյանի, Անահիտ Ռազմիկի Թարվերդյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, բաժինն առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 09.04.2024 թվականին, ժամը` 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`