Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ/8764/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Ռոբերտ Պատվականի Եղիազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

23.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Մարտին Արամի Մակիչյանի, Արտաշես Իվանի Շահնազարյանի (այսուհետ՝ նաև Հայցվորներ) ընդդեմ Զարզանդ Պատվականի Եղիազարյանի, Հայաստան Պատվականի Եղիազարյանի, Ռոբերտ Պատվականի Եղիազարյանի, Աստղիկ Եղիազարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի մուտքը բացելու և խանութներից դեպի նկուղ բացված մուտքերը փակելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Մարտին Արամի Մակիչյանի, Արտաշես Իվանի Շահնազարյանի ընդդեմ Զարզանդ Պատվականի Եղիազարյանի, Հայաստան Պատվականի Եղիազարյանի, Ռոբերտ Պատվականի Եղիազարյանի, Աստղիկ Եղիազարյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող նկուղի մուտքը բացելու և խանութներից դեպի նկուղ բացված մուտքերը փակելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 03.09.2024 թվականին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`