Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համբարձում Աղվանի Հարությունյանին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

27.03.2024

Հայտատու` Համբարձում Աղվանի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024 թվականի փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճոով ԿԴ2/0064/04/15 սնանկ ճանաչված Համբարձում Աղվանի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից հայտարարված սնանկ ճանաչված Համբարձում Աղվանի Հարությունյանին պատկանող գույքերի կրկնաճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճոով ԿԴ2/0064/04/15 սնանկ ճանաչված Համբարձում Աղվանի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Խ. Նազարյանի կողմից Կառավարիչի գրասենյակում (հասցե՝ ք.Երևան,Ազատության 14-54 / կանցկացվի սնանկ ճանաչված Համբարձում Աղվանի Հարությունյանին պատկանող գույքերի կրկնաճուրդը,համաձայն ՀՀ Սնանկության դատարանի 10.12.2020թ. որոշման՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվության մասին: Բոլոր համասեփականատերերին ներկայացվել է առաջարկ նախապատվության իրավունքով գույքը հետ գնելու վերաբերյալ : Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1 - ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Մարմարիկ համայնքում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Համբարձում Աղվանի Հարությունյանին պատկանող բաժնեմաս/սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ՝ 0090959 տրված 16.06.2000թ կադաստրային համար 07.044.000.001 նպատակային նշանակություն գյուղատնտեսական ,օգտագործման նպատակ տնամերձ ,իրավունքի տեսակը սեփականություն / 2600 ք մ ընդհանուր մակերեսով հողը պատկանում է համասեփականատերեր՝ Աղվան Հարությունյանին, Ռայա Հարությունյանին, Ռոման Հարությունյանին, Ատոմ Հարությունյանին/,որի 1/5 բաժնեմասի մակերեսը կազմում է 520 ք.մ: Հողամասի բնեղենով առանձնացումը ըստ ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ ՍՊԸ-ի կողմից 09.10.2020թ թիվ 348-01/Վ-020 տրված եզրզկացությանը և առանձնացված հողամասի սխեմատիկ հատակագծի հնարավոր է կատարել : Գույքի 1/5 արժեքը կազմում է ՝ 253.750 /երկու հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր հիսուն / ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է իր հաշվին հողամասի սխեմատիկ առանձնացման, ձևակերպման, հնարավոր չափագրման, նոտարական գրանցման ինչպես նաև գույքահարկի ,հողի հարկի հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն,
- իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։
-աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ում Բաղրամյան մասնաճյւղում գործող թիվ 11813005812610 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կարող են այցելել Ազատության 14-54 հասցե յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից , ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։

Հասցե` Երևան,Ազատության 14-54

Հեռ..` +37494221985

Էլ. փոստ`