Երզինկա Տեփանոսի Դավթյանին /հասցե՝ Թալին համայնք, Կարմրաշեն բնակավայր, 12-րդ փողոց, տուն 1/ Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
27.03.2024
Երզինկա Տեփանոսի Դավթյանին
/հասցե՝ Թալին համայնք, Կարմրաշեն բնակավայր,
12-րդ փողոց, տուն 1/
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Թալին համայնքի բյուջեի հանդեպ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած անշարժ գույքի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2024թ․ ապրիլի 03-ին, ժամը` 12։30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Թալինի համայնքապետարանի իրավաբանական բաժին, հասցեն` ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեններով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով՝ առանց նոտարական վավերացման:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար: