ՍԴ3/0468/02/20 քաղաքացիական գործով դատական ՆԻՍՏԻ ծանուցԱԳԻՐ
28.03.2024
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2, հեռ. 0285 5-29-03
Գործ ՍԴ3/0468/02/20
27 Մարտի 2024թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ
Պատասխանող՝ Վիգեն Ռուբիկի Բարսեղյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, հ․Տաթև, Շինուհայր, 7փ․, տ․3
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում թիվ ՍԴ3/0468/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու, դատաքննություն նշանակելու մասին որոշումը։
Քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Վիգեն Ռուբիկի Բարսեղյանի, Ռուբիկ Բագրատի Բարսեղյանի, Նուրիկ Արտեմի Բարսեղյանի, Վահիկ Ռուբիկի Բարսեղյանի և Վարշամ Ռուբիկի Բարսեղյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առաձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 05-ին, ժամը` 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք.Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2
Հեռ..` (0285) 5-29-03
Էլ. փոստ`