Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/13638/02/22 քաղաքացիական գործով Կամսար Կարապետյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0058, ՀՀ․, քաղաք Երևան, Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813 (438)) www.court.am
ԴԴ8-2/Ե-____________________
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/13638/02/22

Պատասխանող՝ Կամսար Կարապետյանին
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Եղբայրության 22 շենք, 47 բն․, )
Պատասխանող՝ ՀՀ Կադաստրի կոմիտեին
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Արշակունյաց 7)
Երրորդ անձ՝ Երևան նոտարական տարածքի նոտար Լիանա Հովհաննիսյանին
(հասցե՝ ՀՀ․, ք․ Երևան, Վաղարշյան 21 շ․, 5 տարածք)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/13638/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Անահիտ Մկրտչի Աբիսողոմոնյանի ընդդեմ Էմիլյա Դերենիկի Մանուչարյանի, Կամսար Ալբերտի Կարապետյանի, Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Երևան Նոտարական տարածքի նոտար Լիանա Հովհաննիսյան՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, 26․03․2024թ․ հրավիրված նախնական դատական նիստը հետաձվել և նշանակվել է 23․05.2024թ., ժամը 15։00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (հասցե՝ ՀՀ․, ք. Երևան, Հալաբյան 41ա, թիվ «8» դատական նիստերի դահլիճ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Քաղաքացիական գործի վերաբերյալ դատավարական գործողություններին կարող եք ծանոթանալ www.datalex.am տեղեկատվական կայքի միջոցով:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Տ․ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`