ԵԴ2/29452/02/23 քաղաքացիական գործով Ռուստամ Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
28.03.2024
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/29452/02/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26 փետրվարի 2024թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ծաղիկ Զալիբեկի Պապեյանի ընդդեմ Դերենիկ Տիգրանի Խաչատրյանի, Ռուստամ Սերժիկի Խաչատրյանի, երրորդ անձինք՝ Ազատուհի Վալոդյայի Երվանդյան, նոտար Իրինա Կամոյի Մինոսյան, ՀՀ կադաստրի կոմիտե` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Դատարանի 22.09.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողները դատավարական փաստաթղթերը ստացել են 29.11.2023 թվականին:
Երրորդ անձ Ազատուհի Վալոդյայի Երվանդյանըին փոստային ծանուցմամբ ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են Դատարան:
Վերջինիս ծանուցումն իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
Պատասխանողների կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
2024թ. ապրիլի 16-ին, ժամը 15:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա
Հեռ..` 010511438
Էլ. փոստ`