Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ2/40367/02/23 քաղաքացիական գործով Հրայր Բաբաջանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2024

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/40367/02/23




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23 հունվարի 2024թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի Լուսինե Աշոտի Հայրապետյանի ընդդեմ Հրայր Սերգեյի Բաբաջայանի՝ համատեղ ամուսնության կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը բաժանելու, դար անհնարինութան դեպքում և պատասխանողի կողմից հայցվորի բաժնեմասը շուկայական գնով չգնելու դեպքում նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասինն,

ՊԱՐԶԵՑ

Դատարանի 11.12.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողի դատավարական փաստաթղթերը ստացվել են 04.01.2024թ.:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-200-րդ հոդվածներով, Դատարանը

ՈՐՈՇԵՑ

2024թ. ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում (քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 8):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`