Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/51649/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

28.03.2024

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործով դատական ծանուցում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Աշոտ Մելիքի Վիրաբյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Նորք, Ջրվեժ Բանավան, 6 շ․, 42 բն ․/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Ռոմիկ Մելիքի Վիրաբյանի և Լուսինե Ռոմիկի Վիրաբյանի ընդդեմ Աշոտ Մելիքի Վիրաբյանի, Արսեն Աշոտի Վիրաբյանի և Գայանե Աշոտի Վիրաբյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով համահայցվորների համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԴ/51649/02/22 քաղաքացիական գործը:

2024թ. մարտի 28-ին, ժամը 15:15-ին կայացած նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2024թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 7), և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով և դրանց պատճենով/ կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով՝ որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`