Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք

04.04.2024

Հայտատու` Կապանի համայնքապետարան
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենք

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք.
ԼՈՏ 1 - Ծածկագիր 09-001-0630–0583 Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12/30 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.08445 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ խանութ սրահ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 4877000 դրամ:
ԼՈՏ 2 - Ծածկագիր 09-030–0057–0016Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի 1–ին փողոցի թիվ 12/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.09004 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 30%/ երկհարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 454620 դրամ:
ԼՈՏ 3 - Ծածկագիր 09-018–0111–0640 Կապան համայնքի Արծվանիկ գյուղի թիվ 2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերից 0.178 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 60%/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 898730 դրամ:
ԼՈՏ 4 - Ծածկագիր 09-042–0109–0031 Կապան համայնքի Աճանան գյուղի Գետափ թաղամասի թիվ 146 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.07327 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 40%/ մեկ հարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 493260 դրամ:
ԼՈՏ 5 - Ծածկագիր 09-001-0565–0146 Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00276 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 100%/ արվեստանեց կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 318780 դրամ:
ԼՈՏ 6 - Ծածկագիր 09-001-0565–0147 Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 4/13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00499 հա հողամաս /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 90%/ խանութ սրահ կառուցելու նպատակով։ Իրականացվող ծրագրի ժամկետը 10 տարի։ Հողամասի մեկնարկային գին սահմանելով 576350 դրամ:
Աճուրդը տեղի կունենա 2024թ.մայիսի 7-ին ժամը 10:00-ին Կապանի Մշակույթի կենտրոնի շենքում /ք․Կապան Չարենցի 1/:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 50%-ի չափով: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ։
Աճուրդային քայլը կազմում է հողամասի մեկնարկային գնի 5%–ի չափով։ Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Հողամասերի նկատմաբ սահմանափակումներ՝ սերվիտուտեր չկան։
Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս +374 93090701:
Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:

Հասցե` ք․ Կապան, Չարենցի 1

Հեռ..` (+374) 60720072

Վեբ կայք` kapan.am

Էլ. փոստ`