Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/3513/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.04.2024

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ/3513/02/23 N Ե ____ _/24_
03 ապրիլի 2024 թ.


Երրորդ անձանց՝ Գայանե Էդիկի Սաքանյանին
Անուշ Գագիկի Սաքանյանին
/ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի փողոց, 17 շենք, 45 բն./

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2024թվականի ապրիլի 02-ին վարույթ է ընդունել թիվ ԼԴ/3513/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Մուշեղի Խաչատրյանի ընդդեմ Աշոտ Գագիկի Սաքանյանի, Հերիքնազ Էդիկի Սաքանյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Էդիկ Խաչիկի Սաքանյանի, Հերիք Արտեմի Ասիրյանի, Խաչիկ Էդիկի Սաքանյանի, Գայանե Էդիկի Սաքանյանի և Անուշ Գագիկի Սաքանյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանների բաժնեմասերն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի մայիսի 06-ին, ժամը
10:00-ին /ՀՀ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53/:

Քաղաքացիական գործի քննության ընթացքում երրորդ անձանց՝ Գայանե Էդիկի Սաքանյանին և Անուշ Գագիկի Սաքանյանին /ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Բաթումի փողոց, 17 շենք, 45 բն./ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային կապի ծառայությունից հետ են վերադարձվել Դատարան:

Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական՝ Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` (0256) 2-11-00

Էլ. փոստ`